Կեցցե Սրբազանը, որ սիրո ու համախմբման մերան դառձավ։ Ոսկեղենիկ խոսքի վարպետը արթնացրեց նաև գեղեցկախոսության արվեստը, ի զորու եղավ հայեցի իր պաթոսով, գոտեպնդումի հայրենասիրությամբ հույսի բեկված կայծերը հավաքել, ամբողջացնել և վերստին վերադարձնել բռունցքվող ժողովրդին։
Աստված օրհնի որդեգրված այս բարի, սրտահաճո ճամփան, որն անապատի մեջ կանաչության է նման։
Լիահույս եմ, որ կվերագտնենք մեր ազգային արժանապատվությունը, և չարը, իր ծավալումով հանդերձ, արմատախիլ կլինի։
Թույլ տվեք, Սրբազան, որ այս անգամ`դերափոխվենք՝ թող պոետը իր աղոթքով օրհնի Ձեզ։
Հռիփսիմե Հովհաննիսյան